1143 դիտում
10:55 26-03-2021
Տարբեր բնագավառներում անկում է արձանագրվում. տխուր ցուցանիշներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել:
Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 6.7 տոկոսով: Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.3 տոկոսով:
Մասնագետների խոսքերով՝ մարդկանց գնողունակությունը բավականին նվազել է։ Անկում արձանագրվել է նաև արդյունաբերության ոլորտում. ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները 7.9 տոկոսով են պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաև, որ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում ևս լուրջ անկում ունենք. այն կազմել է 12.2 տոկոս:
Մասնավորապես, արտահանման ծավալներն են 5.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 15.8 տոկոսով: և այս տխուր ցուցանիշների ֆոնին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, թե այս փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Նախարարն արդարացել է՝ նշելով, որ նախորդ տարվա փետրվարին տնտեսական անկումն ավելի քիչ է կազմել, քանի որ փետրվարը մեկ օր ավել է ունեցել։
Ապա վերահաստատել է իր նպատակը՝ «երկնիշ տնտեսական աճ»: Թե այս ցուցանիշներով Հայաստանը երբ կունենա երկնիշ տնտեսական աճ, առայժմ հայտնի չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1309 դիտում
09:37 11-08-2021
Մտահոգիչ ցուցանիշներ անասնաբուծության ոլորտում․ «Ժողովուրդ»
935 դիտում
20:27 22-02-2016
Ամփոփվել են քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
967 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»