1309 դիտում
09:37 11-08-2021
Մտահոգիչ ցուցանիշներ անասնաբուծության ոլորտում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում անասնաբուծության ոլորտում Վիճակագրական կոմիտեն մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 160 մլրդ 643 մլն 800 հազար դրամ, ինչը, 2020-ի համեմատ, նվազել է 1.4 տոկոսով:
Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Ավելին, մասնագետների խոսքերով՝ այս տարվա ընթացքում անասնաբուծության ոլորտում անկում դեռ կգրանցվի, քանի որ ֆերմերներն անասնակերի լուրջ խնդիր ունեն: Այն ոչ միայն թանկ է, այլեւ չկա, եւ ֆերմերները ստիպված են լինելու մորթել իրենց անասուններին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 297 մլրդ 779 մլն դրամ, ինչը, 2020-ի համեմատ, ավելացել է 6.5 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 117 մլրդ 350 մլն դրամ, այն 2020 թվականի ցուցանիշից ավելացել է 22.1 տոկոսով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1069 դիտում
14:59 20-07-2023
Որոշ բուհերի ցուցանիշներ շատ մտահոգիչ են. մտածելու շատ բան ունենք. ԿԳՄՍ նախարարը թվեր ներկայացրեց
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»