1948 դիտում
10:27 27-03-2021
Փաշինյան-Պուտին հանդիպո՞ւմ է նախատեսված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա և հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ են երկու երկրների ղեկավարները հանդիպելու:
Առաջին անգամ նրանք հանդիպեցին եռակողմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, հունվարի 11-ին: Եվ չնայած այդ հանդիպման արդյունքներով հայտարարություն էր ընդունվել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այնքան էլ գոհ չէր մնացել հանդիպումից և ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե շատ հարցեր այդպես էլ չեն լուծվել, և ցավալի կերպով չի հաջողվել նաև ամբողջովին կարգավորել ռազմագերիների վերադարձի հարցը:
Սակայն այդ հանդիպումից հետո որոշում էր կայացվել փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել և լուծել ապաշրջափակման հարցը: Եվ, ահա, ապրիլի 7-ին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն երկկողմ ձևաչափով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեր ստացած տեղեկության մասով մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն վերջինս նշեց, թե նման տեղեկության չի տիրապետում:
«Այդպիսի հայցերի մասին նախապես տեղեկություն հաղորդում ենք լրատվամիջոցներին և հանրությանը»,- նշեց նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1472 դիտում
10:01 11-03-2014
Պուտին-Քոչարյան հանդիպում նախատեսված չէ․ Ժողովուրդ
5627 դիտում
09:52 25-07-2017
Պուտին-Ալիև հանդիպմանը կհաջորդի՞ Պուտին–Սարգսյան հանդիպումը. «Փաստ»
2346 դիտում
23:34 28-07-2022
ՉԼ. Կիևի «Դինամոյի» հետ խաղում «Ֆեներբահչեի» երկրպագուները վանկարկել են «Պուտին, Պուտին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2224 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1651 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1459 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»