7365 դիտում
10:55 27-03-2021
Արսեն Թորոսյանը «Ազգ» շաբաթաթերթում գաղտագողի ներողություն է խնդրել Արա Մինասյանից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հետ է կանգնել իր խոսքից ու գաղտագողի ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել էր Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու պարտավորեցրել էր Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։
Դատարանը նախարարին պարտավորեցրել է ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» վերնագրով հերքում տարածել, թե իրականությանը չեն համապատասխանում 2018 թվականի հուլիսի 27-ին արված մի շարք պնդումներ, թե եղել է կազմակերպված թալան և այլն։
Սակայն Արսեն Թորոսյանը 2020 թվականի մարտի 17-ին ասել էր. «Ես ուղիղ եթերով հայտարարում եմ, որ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ»: Այսինքն՝ հրաժարվել էր կատարել դատավճիռը և ներողություն խնդրել: Բայց իր խոսքերից յոթ ամիս անց՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Արցախի համար թեժ մարտեր էին ընթանում, «Ազգ» շաբաթաթերում լույս է տեսել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» թեմայով հոդված, որտեղ նախարար Թորոսյանը գրել է. «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:
«27.07.2018 թվականին ուղիղ եթերի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ «մենք ստուգում ենք 2016, 2017 թվականները և 2018 թվականի մի մասը, պատկերացրեք՝ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի», «կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական», «ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից», «էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի», «օրինական ատկատ»» խոսքերի համար ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:
Այսպիսով, ստացվում է՝ Թորոսյանը հրաժարվել է ֆեյսբուքի իր էջում հայտարարություն տեղադրել, սակայն ներողություն է խնդրել շաբաթաթերթում՝ գաղտագողի, այլապես քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեր»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
10841 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
1525 դիտում
07:35 03-10-2024
Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը