1544 դիտում
14:59 30-03-2021
ԿԳՄՍ նախարարը ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանին և հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ՈԱԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկրի զարգացման հիմնաքարը կրթության բարձր մակարդակն է: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումը ենթադրում է հավատարմագրման կարգի վերանայում և որոշակի փոփոխություններ՝ ի նպաստ կրթական համակարգի արդյունավետ կառավարման և բարելավման: Այդ համատեքստում քննարկվել են բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսհաստատությունների հավատարմագրման առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգ մշակելիս:
Վահրամ Դումանյանը, կարևորելով ՈԱԱԿ-ի և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև փոխադարձ վստահության ձևավորումը, առաջարկել է հընթացս կազմակերպել ընդլայնված քննարկում նաև ուսհաստատությունների ներկայացուցիչների հետ և ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր:

Նմանատիպ նյութեր
964 դիտում
13:15 25-08-2022
Արցախի նախագահը ԳԱԱ պատվիրակության հետ քննարկել է կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր
1412 դիտում
13:05 11-03-2022
Ֆրանսիայում ԿԳՄՍ փոխնախարարները քննարկել են հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր
1364 դիտում
12:21 14-05-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»