1653 դիտում
09:25 06-04-2021
Սյունիքի պահպանումից է կախված՝ կկարողանա՞նք տարածաշրջանում ձայնի իրավունք ունենալ, թե՞ ոչ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Աշխարհաքաղաքական ներկայիս փոփոխությունների համապատկերում տարածաշրջանային յուրաքանչյուր զարգացումում Սյունիքը վճռորոշ դեր է ունենալու: Եվ Սյունիքի պահպանումից է կախված՝ կկարողանա՞նք տարածաշրջանում ձայնի իրավունք ունենալ, թե՞ ոչ:
«ՀՀ»-ի հարցազրույցում տրանսպրոտային ոլորտն ուսումնասիրող՝ քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը մասնավորապես նշում է. «Նախ՝ պետք է սահմանել Հայաստանի ազգային շահը: Այս առումով պետք է էապես վերանայվի 2020 թ. հաստատված ազգային անվտանգության ռազմավարությունը, որում, ի դեպ, գրեթե ոչինչ չի խոսվում ազգային անվտանգության առանցքային հենասյուներից մեկի՝ տրանսպորտային անվտանգության մասին: Կարծում եմ, սեփական շահի հետապնդման համար կարելի է առաջարկել երկու մեգանախագիծ: Նախ՝ անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքներին՝ Հայաստանը Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ կապի ապահովման կարեւոր դերակատար դարձնելու համար:
Եթե ցանկանում ենք հաստատել սեփական գեոտնտեսական սուբյեկտայնությունը՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահով, ապա Հյուսիս-Հարավի իրականացումը կարող է մեզ ընձեռել այդ հնարավորությունը: Հայաստանի տարանցման ներուժի օգտագործման տեսանկյունից առավել քան կարեւոր է նաեւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձեւավորումը՝ էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքեր ապահովելով Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ: Դա հնարավորթյուն կստեղծի Հայաստանին ապագայում սվոփային տարբերակով էլեկտրաէներգիա արտահանել նաեւ այդ միջանցքից դուրս՝ դեպի ԵԱՏՄ մյուս անդամ-պետություններ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի՝ էլեկտրաէներգիայի պակասորդ ունեցող մի շարք երկրներ՝ Իրաք, Սիրիա եւ այլն»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2251 դիտում
10:36 22-08-2019
Կկարողանա՞ կառավարող հավաքականն ունենալ քաղաքական կայուն կառույցի տրանսֆորմացվելու հմտություն. «Ժամանակ»
Այս բաժնից
1471 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»