1455 դիտում
15:43 06-04-2021
Սենատում դեմոկրատների մի մասը չի պաշտպանում Բայդենի ենթակառուցվածքային պլանը
Դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը նախազգուշացրել Է, որ ինքը եւ ԱՄՆ-ի Սենատում իր մի քանի գործընկերներ հավանություն չեն տա նախագահ Ջո Բայդենի կողմից առաջարկված ենթակառուցվածքի զարգացման պլանին մինչեւ 28 տոկոս կորպորատիվ հարկի բարձրացման հետ չհամաձայնվելու պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այն տեսքով, որում օրինագիծը գոյություն ունի այսօր, պետք Է փոխվի»,-հայտարարել Է Մանչինը West Virginia MetroNews-ին տված հարցազրույցում:
Մանչինը նշել Է, որ հանդես Է գալիս կորպորատիվ հարկի 21 տոկոս ընթացիկ դրույքաչափից մինչեւ 28 տոկոս բարձրացման դեմ: Սենատորը «արդարացի» Է համարում 25 տոկոս դրույքաչափը: Նրա խոսքով՝ նման դիրքորոշմանը հավանություն են տալիս եւս 6-7 դեմոկրատ սենատորներ:
Մանչինի աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի Բայդենի ենթակառուցվածքային պլանի համար, քանի որ Կոնգրեսում հանրապետականները, հավանաբար, չեն պաշտպանի նախագահի առաջարկությունը, որովհետեւ հանդես են գալիս հարկերի զգալի բարձրացման դեմ:
Իր հերթին Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերի մամուլի քարտուղարը հայտարարել Է, որ Սենատով ենթակառուցվածքային պլանն անցկացնելու համար դեմոկրատները կարող են օգտագործել «հաշտեցման» ընթացակարգը, ինչը թույլ կտա հաղթահարել հանրապետականների կողմից պլանի արգելափակումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր
1303 դիտում
14:42 23-01-2021
Դեմոկրատների առաջնորդը հաղորդել է, թե Սենատում երբ կսկսվի Թրամփի իմպիչմենթի գործընթացը
1263 դիտում
11:41 28-03-2015
Ռուսաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին
720 դիտում
16:31 15-05-2015
Չինաստանը մտադիր է Բրազիլիայի նոր ենթակառուցվածքային նախագծերում 50 միլիարդ դոլար ներդնել
Այս բաժնից
583 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
610 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1225 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN