1644 դիտում
09:12 07-04-2021
Արսեն Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը թիրախավորել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրեն ուղղակի դուր չեն գալիս կամ չեն կատարում իր քմահաճույքները։ Գրել էինք, որ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ղեկավարի հետ Թորոսյանն արդեն լարվել է։ Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոսյանը տարբեր ձևաչափերում հանդիպումների ու քննարկումների ժամանակ ակնհայտ ցույց է տվել, որ տեսչության ղեկավարների աշխատանքներից դժգոհ է, ու առաջիկայում իրենք պետք է ազատվեն պաշտոններից: Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, որին նախօրեին արձակուրդ են ուղարկել, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ում ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այս պաշտոնյաները, հնարավոր է, այլևս չվերադառնան արձակուրդից իրենց աշխատանքին, քանի որ Արսեն Թորոսյանը կոնկրետ այս անձանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է այնպիսի տեղեկություններ, որոնք նրանց դեմ են եղել և կարող են հիմք հանդիսանալ նրանց ազատման համար: Թորոսյանը մարդիկ ունի, որոնց պատրաստվում է առաջիկայում նշանակել այդ պաշտոններում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»։
Նմանատիպ նյութեր
2741 դիտում
18:43 24-08-2020
Նախարարն այս պահին աշխատանքի է. ԱՆ մամուլի խոսնակը՝ Թորոսյանի հրաժարականի լուրերի վերաբերյալ
7743 դիտում
09:01 26-10-2018
Լկտի պահվածք ցուցաբերած Նարեկ Վանեսյանը վայելում է նախարար Արսեն Թորոսյանի հովանավորությունը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
964 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»