917 դիտում
15:30 07-04-2021
Լեհաստանն ապրիլի կեսին կորոնավիրուսի դեմ պայքարի նոր հումանիտար աջակցություն կտրամադրի Հայաստանին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Գրիգորյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար և ներկայացրել դեսպանին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս համատեքստում դեսպանը նշել է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման Լեհաստանի կառավարության պատրաստակամությունը:
Դեսպան Պավել Չեպլակը փոխվարչապետին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նոր հումանիտար աջակցության մասին, որը Հայաստան կժամանի ապրիլի կեսին: Դեսպանը տեղեկացրել է նաև տեղահանված արցախցիներին ուղղված աջակցության մասին, որը կտրամադրվի միջազգային հասարակական կազմակերպության միջոցով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր
887 դիտում
14:00 21-04-2020
ԱՄՆ-ն ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
2123 դիտում
13:31 20-08-2020
Ասիական զարգացման բանկը Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
10580 դիտում
21:46 25-09-2017
Գյումրու թատրոնը ամփոփում է 2017թ. առաջին կեսին արվածը և երկրորդ կեսին անելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»