211652_close_icon
views-count1263 դիտում article-date 12:18 09-04-2021

Խաղաղապահները Լաչինի միջանցքում շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ երթևեկությունը

Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման զինծառայողները շարունակում են Բերձորի (Լաչին) միջանցքով իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչես նաև պարենի և տարբեր ապրանքների փոխադրման աշխատանքները:  

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանազատման գծի ողջ երկայնքով։ Բացի այդ, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր