211652_close_icon
views-count4712 դիտում article-date 14:42 28-08-2022

«Բերձորի միջանցքում» քաղաքացիների ազատ տեղաշարժն ու երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները

«Բերձորի միջանցքը» երկկողմանի բաց է և անվտանգ։ Քաղաքացիների ազատ տեղաշարժն ու երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունն օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։

Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` նախապես կտրամադրվի հստակ տեղեկություն։

ԱՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Նմանատիպ նյութեր