2043 դիտում
10:23 13-04-2021
Խոսակցություն, որն ունակ չէ վարել Նիկոլ Փաշինյանը. քծնանքի ու հայհոյանքի հետևանքը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Արցախյան վերջին պատերազմում մեր մեծ ու փոքր տարածաշրջանում սկսված աշխարհաքաղաքական վերափոխումները շարունակվում են ավելի մեծ տեմպով ու ավելի խոր բովանդակությամբ։ Հայաստանը գտնվում է այդ վերափոխումների գրեթե ամենակենտրոնում, ինչն այլ հավասար պայմաններում կարելի էր դիտարկել նաև՝ որպես հնարավորություն, սակայն ներկայիս իրողությունների համատեքստում դա ընդհուպ գոյաբանական նշանակության սպառնալիք է։
Աշխարհաքաղաքական գործընթացներում սպառնալիքները կարելի է վերածել հնարավորության, հնարավորություններն էլ՝ սեփական դիրքերի ուժեղացման միայն այն դեպքում, երբ պետությունն ունի ներքին ու արտաքին սուբյեկտայնություն։ Օբյեկտիվ, բայց առավելապես սուբյեկտիվ պատճառներով Հայաստանի պարագայում դա հասցված է գրեթե զրոյի։ Մենք հիմա գտնվում ենք տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական վերաձևումների կենտրոնում՝ ունենալով սուբյեկտայնությունից զուրկ իշխանություն և ինքնիշխանություն չունեցող պետություն։ Հայաստանի մասին խոսում ու Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացնում բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից։
Այս գործընթացներում Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտնվել է մոտավորապես այնպիսի իրավիճակում, երբ մանկահասակ երեխաները պատահաբար ներկա են գտնվում մեծերի խոսակցությանը, առանց ձայնի իրավունքի, ընդ որում՝ մեծերի խոսակցությունը վերաբերում է խնդրո առարկա երեխային։
Ահա այդ պայմաններում ներկայումս ընթանում են գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներ, որոնցում մեզ վերապահված է աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Երևանի մասին կայացվող որոշումների վերաբերյալ ընդամենը տեղեկացված լինելու իրավունքը։ Ընդ որում՝ պոստ ֆակտում։
Հատկապես պատերազմից հետո Հայաստանը գործնականում չունի արտաքին քաղաքականություն։ Գործող իշխանությունների լատենտ հակառուսականության երեքամյա գործընթացը հասցրել է Ռուսաստանից գրեթե ամբողջական կախվածության։ Հիմա մենք Ռուսաստանի հետ ոչ թե խոսում ենք, այլ ուղղակի լսում ենք Ռուսաստանին, իսկ դրանք սկզբունքորեն տարբեր ռեժիմներ են։ Ռուսաստանի հետ հարաբերությունները չափազանց բարդ են, բարդ են եղել միշտ։ Հռչակագրային մակարդակում հայտարարվող ռազմավարական գործընկերության շղարշի տակ միշտ գոյացել են հարաբերությունների ամենատարբեր շերտեր, որոնք կառավարելու համար ճարտար լեզուն ոչ միայն բավարար չէ, այլ որպես կանոն՝ կարող է վնասակար լինել։ Հիմա, առավել քան երբևէ, Ռուսաստանի հետ հարաբերություններում կան խութեր, որոնք հաղթահարելու կարողություն, սակայն, գործող իշխանությունը չունի։
Ռուսաստանի հետ հարաբերություններում միշտ եղել է, բայց այսօր, առավել քան երբևէ, կա իրերն իրենց անուններով կոչելու անհրաժեշտություն, ինչը բնորոշ է ցանկացած հարաբերության։ Այո, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ինչը, սակայն, չի նշանակում, որ երկու երկրների շահերը կարող են և պետք է համընկնեն ամբողջությամբ։ Դա ուղղակի նոնսենս է։
Իրականությունն այն է, որ Ռուսաստանի շահերի մի մասը համընկնում է կամ կարող է համընկնել Հայաստանի շահերի հետ, և հակառակը։ Բայց օբյեկտիվորեն կարող են լինել և կան շահեր, որոնք ոչ միայն չեն համընկնում, այլ ընդհանրապես հակամետ են, ինչի արտահայտությունները՝ տարբեր դրսևորումներով, արտահայտվեցին նաև արցախյան պատերազմում ու հետպատերազմական շրջանում։
Այսինքն՝ չի կարելի բացարձակացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես որ դա անթույլատրելի է որևէ այլ երկրի կամ բևեռի հետ հարաբերությունների պարագային։ Դա նշանակում է, որ պետք է գտնել համընկնող շահերի միջոցով տարբերվող շահերի հակադրումը նվազագույնի հասցնելու, կամ, հնարավորության դեպքում, բացառելու մոդուսը, որը ոչ միայն հեշտ չէ, այլև չափազանց բարդ է և ամեն մեկի խելքի բանը չէ։ Հատկապես, որ այդ մոդուսը չի կարող գտնվել ո՛չ ինքնամոռաց քծնանքով, ինչպես վարվում են Հայաստանի քաղաքական գրեթե բոլոր այրերը՝ իշխանություն թե ընդդիմություն, ոչ էլ անհաշվենկատ հայհոյանքով, ինչից կրկին զերծ չեն հայկական թե՛ իշխանական, թե՛ որոշ ընդդիմադիր խմբակներ։
Ռուսաստանին չի կարելի ո՛չ քծնել, ո՛չ էլ, առավել ևս, հայհոյել։ Ռուսաստանի հետ պետք է խոսել, ընդ որում, պետք է խոսել առավելագույն չափով անկեղծ ու ազնիվ՝ հարգելով նրա շահերը, բայց միևնույն ժամանակ՝ խոսել այնպես, որպեսզի ռուսական կողմը նույնչափ հարգանքով վերաբերվի Հայաստանի շահերին։ Այդ խոսակցությունը Ռուսաստանի, ոչ միայն Ռուսաստանի, այլև բոլոր հնարավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կարող է վարել միայն քաղաքական, բառի ամենախորքային իմաստով՝ քաղաքական իշխանությունը՝ խարսխված թե՛ իշխանությունը ներկայացնողների անձնական որակների, թե՛ նրա գաղափարական, արժեբանական հիմքի վրա։
Արդյոք Հայաստանի գործող իշխանությունը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած արտաքին քաղաքականության մշակմամբ ու իրագործմամբ զբաղվող այլ գործիչներով, ունի՞ Ռուսաստանի, և ոչ միայն՝ Ռուսաստանի հետ նման որակի խոսակցություն վարելու անհատական ու հավաքական կարողություն։ Պատասխանն ակնհայտորեն ու անդառնալիորեն բացասական է։ Եվ հենց այդ բացասականության մեջ են թաքնված Հայաստանի ներկայիս անսուբյեկտ վիճակի խորքային պատճառները։
Հայաստանին անհրաժեշտ են աշխարհի, տարբեր երկրների հետ խոսող, ոչ թե ուղղակի լսող, այլ բառի ամենալայն իմաստով՝ խոսակցություն վարող առաջնորդներ ու պաշտոնյաներ, որոնք կառաջնորդվեն ոչ թե պահի կոնյունկտուրային թելադրանքով կամ էմոցիաներով, այլ բացառապես քաղաքական հենքի վրա մշակված արտաքին քաղաքականության հայեցակարգերով։ Այլապես Հայաստանը շարունակելու է գտնվել ուղղակի լսողի կարգավիճակում՝ առանց սեփական ճակատագրի մասին որոշումների կայացմանը մասնակցելու։ Մինչև այն պահը, երբ կդադարեն անգամ տեղյակ պահել այդ որոշ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3384 դիտում
21:32 28-01-2020
«Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ». Հրայր Թովմասյան. 168. am
2172 դիտում
09:37 23-03-2019
Փաշինյան-Ալիև հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ․ Ալեքսանդր Ռար․ «168 ժամ»
3339 դիտում
10:37 30-01-2020
Համանախագահները Մնացականյանի հետ կոշտ խոսակցություն են ունեցել. «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը