211652_close_icon
views-count3413 դիտում article-date 09:49 14-04-2021

Համբերության բաժակը լցվել է. Փաշինյանին խորհուրդ են տալիս մերժել Հայկ Մարությանին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչև արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից:

Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ և փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ և քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում է առանձնանալ և նույնիսկ ինչ-ինչ հարցերում հակա­ռակվել Փաշինյան Նիկոլին:

Դրա համար էլ իմքայլական իշխանության վերին օղակնե­րի համբերության բաժակը լցվել է և իրար հերթ չտալով՝ Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր