1644 դիտում
10:53 15-04-2021
ՊՎԾ աշխատողներին չեն թողել ստուգում իրականացնել և դուրս են հանել Երևանի քաղաքապետարանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս երբ փորձել է ստուգումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանում, դիմադրության է հանդիպել: ՊՎԾ աշխատողներին, այսպես ասած, դուրս են հանել քաղաքապետարանից և չեն թողել, որ նրանք ստուգումներ իրականացնեն։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարանին և փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչու է ՊՎԾ-ն ստուգումներ սկսել, և ինչու են քաղաքային իշխանությունները դիմադրել, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին. «Ձեր հարցման պատասխանն առաջարկում ենք ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններից»: Իսկ, ահա, Պետական վերահսկողական ծառայությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով, թե չեն մեկնաբանում լուրը:
Նկատենք, որ քաղաքապետարանում ստուգումներն իրականացնել, ըստ էության, չի հաջողվել, քանի որ հանդիպել են անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի դիմադրությանը, և վերջինս ասել է, թե իրավունք չունեն իրենց ստուգելու: Նշենք, որ քաղաքապետարանում ստուգումներ անելու հրահանգը տվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, քանի որ Հայկ Մարությանն այլևս չի շփվում իմքայլականների հետ և վերահսկողությունից դուրս է եկել: Վերջում հավելենք, որ, չնայած այդ դիմադրությանը, ՊՎԾ աշխատակիցները շարունակում են ստուգումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6275 դիտում
11:17 12-02-2018
Արամ Աթեշյանը եկեղեցուց դուրս է հանել իրեն բոյկոտող պոլսահայ կնոջը. վերջինիս ձերբակալել են, հետո բաց թողել
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
961 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1279 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»