2015 դիտում
15:46 16-04-2021
Այսօրվա դրությամբ աշխարհում հայտնի է կրկնավարակման 71 դեպք, դրանցից ոչ մեկը ՀՀ-ից չէ. բժիշկ Սամվել Սողոմոնյան
Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ–վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի դեպքերին:
«Երևի հիշում եք, որ ոմն կիսագրագետ պաշտոնյա ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 300 դեպք:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա՝ 2021թ. ապրիլի 16-ի դրությամբ աշխարհում հայտնի է կրկնավարակման ընդամենը 71 դեպք մոտ 140 միլիոն վարակվածից (0.00005 %) և դրանցից ոչ մեկը Հայաստանից չէ: Մի բան ասելուց առաջ մտածեք», - գրել է Սողոմոնյանը:
Նշենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ մարտի 18-ի տվյալներով՝ մինչև 300 անձի մոտ կորոնավիրուսի կրկնակի դրական թեստի արդյունք կա, բայց հստակ չէ՝ դա կրկնավարա՞կ է, թե վարակը մարդու օրգանիզմից դուրս չէր եկել:

Նմանատիպ նյութեր
904 դիտում
20:18 08-05-2023
Աշխարհում կան տարբեր ստորագրություններ, բայց այս մեկը տարբերվում է դրանցից. Արթուր Թովմասյան
1883 դիտում
11:49 30-01-2021
Կոմարովսկին նկարագրել է կորոնավիրուսով կրկնավարակման երկու սցենար
Այս բաժնից
619 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
820 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1294 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի