211652_close_icon
views-count1058 դիտում article-date 13:27 19-04-2021

Մարդու իրավունքների պաշտպանն ու լրագրողները քննարկել են մարդկանց իրավունքներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 17-18-ին Դիլիջանում լրագրողների համար կազմակերպել էր սեմինար։

Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ հետ համագործակցությունը, ինչպես նաև շեշտել երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ արդյունավետ աշխատանքը:

Թոմաս Շրապել կարևորել է Մարդու իրավունքների գործունեությունը և հաստատության ու լրագրողների միջև համագործակցության խթանումը:

Արման Թաթոյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ  մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդիրները և այլն:

Սեմինարի ընթացքում լրագրողները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր