211652_close_icon
views-count865 դիտում article-date 14:06 21-04-2021

Շիրակի մարզում կայացել է հանդիպում՝ տեղի անասնաբույժների հետ, քննարկվել են անասնաբուժներին հետաքրքրող հարցեր

Ապրիլի 23-ը անասնաբույժի միջազգային օրն է: Հայաստանում անասնապահությունը զարգացած է Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: 

Այսօր Շիրակի մարզում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանդիպել են մարզի անասնաբուժների հետ: 

Կարևորվել է անասնաբուժների ջանքերը հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև սահուն սերնդափոխությանն ուղղված շարունակական ուսուցման գաղափարը: 

Ներկայացվել են ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, քննարկվել են անասնաբուժներին հետաքրքրող հարցեր:
 

Նմանատիպ նյութեր