211652_close_icon
views-count1451 դիտում article-date 15:55 21-04-2021

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 017 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: 

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 1 կմ ճանապարհ:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 017 հա տարածք, 621 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 580 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ նյութեր