211652_close_icon
views-count1595 դիտում article-date 14:01 12-05-2021

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 100 հա տարածք և 650 կմ ճանապարհահատված

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: 

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ներկայում ռուսաստանցի զինծառայողները Մատաղիսի ծայրամասում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս ավտոճանապարհի երկայնքով պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում, վնասազերծվել է 15 պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 104 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1 806 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Արցախում տեղակայվել է խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ նյութեր