211652_close_icon
views-count1225 դիտում article-date 23:32 21-04-2021

Կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հեռախոսազրույցը Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ

Ապրիլի 21-ին կայացավ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հեռախոսազրույցը Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատեցին հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը:

Ընդգծվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվեց առաջիկա միջոցառումների ժամանակացույցը:

Նմանատիպ նյութեր