211652_close_icon

Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա․ Տիգրան Աբրահամյան

views-count1709 դիտում article-date 22:40 21-04-2021

Սյունիքում վարչապետի խորհրդակցության կադրերն ու երկխոսությունը ուժային կառույցների տարբեր կալիբրի դեմքերի հետ շատ տհաճ տպավորություն թողեցին։

Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Չեմ կասկածում, որ «գործ կարելու», ասֆալտային տեսարաններ նկարելու նիկոլական դերակատարները չեն գիտակցում, որ իրենց կողմից ձեռնարկվող ցանկացած ապօրինություն ավտոմատ կերպով իրենց է փոխանցելու, մարզի տարբեր քաղաքներում, Փաշինյանի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները, հայհոյանքները։

Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա։

Սյունիքում բռնաճնշումների, կոշտ միջոցների գնացողները պետք է գիտակցեն՝ Նիկոլին անձնական ծառայություններ մատուցողները, ապօրինի հրամաններ արձակողներն ու կատարողները հավասար պատասխանատվություն են կրելու երկիրը ողբերգական կետի հասցնելու, հայրենիք հանձնելու և հազարավոր զոհված պաշտպանների ճակատագրի համար»,- գրել է Աբրահամյանը։


 

Նմանատիպ նյութեր