1904 դիտում
10:01 22-04-2021
Նախկին նախարարի հարսը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է, իսկ պատճառն էլ հարուցված քրեական գործն է, որով անցնում է Հասմիկ Պողոսյանը: Ինչպես հայտնի է, Հասմիկ Պողոսյանը եւ Իսրայելում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը հայտնվել են պատմության կիզակետում, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել Երեւանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հետ կապված։
Ըստ Քննչական կոմիտեի՝ շենքը դարձել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության սեփականությունը, ապա պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը եւ դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձեւական գործարքի արդյունքում 550 000 ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը: Եվ հենց դա է պատճառը, որ հարցաքննվել է նաեւ նախկին նախարարի հարսը: Ավելին, նշված քրեական գործով ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2528 դիտում
18:57 11-06-2015
Մարտունիում հարսը ծեծել է նախկին սկեսուրին եւ ձեռքի դանակով սպառնացել է, որ կսպանի եւ վիզը կկտրի
2666 դիտում
09:49 01-07-2022
ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը․ «Ժողովուրդ»
2229 դիտում
09:01 01-09-2022
ՊԲ նախկին հրամանատարի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»