211652_close_icon
views-count2049 դիտում article-date 23:31 25-04-2021

Ստեփան Դանիելյան. Ով է Ցեղասպանության ճանաչման հիմնական շահառուն

«Ով է Ցեղասպանության ճանաչման հիմնական շահառուն։
Իհարկե, հայերը շահառու են եւ դա կարող է տարբեր կերպ արտահայտվել, լավագույն դիվիդենտը, որի մասին կարող ենք երազել, դա Արցախի կարգավիճակն է' լավագույն դեպքում, ոչ ավելին եւ գուցե Թուրքիայից եկող անվտանգության սպառնալիքի պահով բարոյական բաղադրիչը բարձրացվի», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այդ դեպքում ով է հիմնական շահառուն։

Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական առանցքը քրդական հարցն է, որը կարող է փլուզել Թուրքիան։

Նաեւ պայմանական Քրդստանի տարածքն է գնալով մեծանում, որովհետեւ այնտեղ քրդերի բնական աճն անհամեմատ մեծ է թուրքերի աճից։ Թուրքիայի ամեն մի քայլում քրդական կոնտեքստը պետք է նաեւ դիտարկվի, լինի դա Սիրիան, Իրաքը, Իրանը, Կովկասը, լինի դա արտաքին քաղաքականուն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, կամ Եվրոպայի հետ կապակցված։

Թուրքիան ճանաչվելով որպես ցեղասպան պետություն, հենց քրդերի ապագա հնարավոր ցեղասպանությանն է խոչընդոտ դառնում։ Իսկ դա արդեն այլ խնդիր է, չնայած ավելի լավ է ունենալ հարեւան քրդական պետություն, քան' թուրքական»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր