1229 դիտում
17:27 26-04-2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց այս օրերին Երեւանում գտնվելու համար, ինչն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ միջազգային հանրության ցավն է: Նա անձնապես շնորհակալություն հայտնեց նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած տեսակետների համար: Հայաստանի խորհրդարանի խոսնակը գործընկերոջը տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչ օրս Ադրբեջանն արհեստականորեն հրաժարվում է կատարել հայտարարության 9-րդ կետը, համաձայն որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ինչի վերջին վառ դրսեւորումն այսպես կոչված «պատերազմին նվիրված պուրակի» բացումն էր: Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի գործընկերներին այս հարցում իրենց հետեւողական դիրքորոշման համար, համաձայն որի՝ դեռեւս 2020 թ. աշնանը կառույցի նախորդ նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը եւ գործադիր խորհուրդը հայտարարել էին, որ անհրաժեշտ է կատարել նոյեմբերի 9-ի համաձայնության բոլոր պարտավորությունները, հարգել միջազգային իրավունքը եւ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարոլինա Ֆերնանդեսը նշեց, որ իրենց համար պատիվ էր ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տիկին Ֆերնանդեսը խոստացավ, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Կարոլինա Ֆերնանդեսը խորհրդարանների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին` երկուստեք ընդգծելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր
1207 դիտում
22:42 23-04-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1002 դիտում
20:32 17-02-2015
Նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1582 դիտում
12:10 24-04-2021
Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այս բաժնից
403 դիտում
19:07 24-10-2024
Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն
418 դիտում
18:54 24-10-2024
Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին
430 դիտում
18:42 24-10-2024
Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով