211652_close_icon
views-count1017 դիտում article-date 10:47 27-04-2021

Տարաձայնություններ՝ ՔՊ-ի և «Առաքելություն» կուսակցության միջև․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ են առաջացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների եւ «Առաքելություն» կուսակցության անդամների միջեւ: Բանն այն է, որ այս երկու կուսակցությունները խորհրդարանում ներկայանում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներքո, ու երբ ապրիլի 23-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվեց «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը, խմբակցության մի քանի պատգամավորների եւ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ լեզվակռիվ է եղել:

Մենք տեղեկացանք, որ «Առաքելության» ներկայացուցիչները իմքայլականներին մեղադրել են երկիրը վատ կառավարելու, տարբեր հարցերում թերանալու, խնդիրները լուծել չկարողանալու համար: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ պատգամավորների թվում են Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանը, Կորյուն Մկրտչյանը, որոնք իրենց գործունեության ընթացքում առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել: Իշխանական թեւն էլ փորձել է հասկացնել, որ իրենք միմյանցից չեն բաժանվում, այլ հրաժարականը հնարք է, ու իրենք կրկին ստիպված կլինեն միմյանց հետ նույն ճամբարում լինել, պետք չէ նման ձեւով խոսել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր