211652_close_icon
views-count1123 դիտում article-date 10:07 29-04-2021

Ավելի պարզ ընտրություն Հայաստանում երբևէ չի եղել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մենք այս երեք տարին չենք ունեցել երկրի ղեկավար, մենք այդպես էլ չունեցանք երկրի 4-րդ ղեկավարը։ Դա նույնիսկ գիտեր ինքը՝ Նիկոլը, դրա համար, բացի քանդելուց ու ավերելուց, ուրիշ ոչինչ չէր անում, ոչ մի բանի համար պատասխանատվություն չէր ստանձնում: Հետևաբար ֆարս է նաև նրա հրաժարականը։ Ո՞ր պաշտոնից է նա հրաժարական տվել։ Երկրի ղեկավարի՞։ Ամենևին։ Նա հրաժարական է տվել պարտության սիմվոլի, մերկ թագավորի «պաշտոնից», բայց մի նպատակով՝ առաջիկա ընտրություններում իր հանցակիցը դարձնելու հազարավոր մարդկանց, երկրի կործանման պատասխանատվությունը ուրիշների վրա դնելու, միակ ատելին ու մերժվածը չլինելու համար։ Կարծում եմ՝ նրան էլ է հետաքրքիր, թե Հայաստանում քանի՞ մարդ կա, ով պատրաստ է իր հետ կրել ազգային աղետի, ամոթի և նվաստացման բեռն ու պատասխանատվությունը։ Արձանագրենք. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրություններ՝ արդեն Հայաստանի Հանրապետության իրական ղեկավարի պաշտոնի համար։

Պարտության սիմվոլը, որքան էլ անբնական, հակաքաղաքագիտական ու հակաբարոյական է, ևս հայտ է ներկայացրել։ Բնականաբար, արդեն երկրորդ անգամ օգտագործելու է իր «զինանոցում» մշտապես առկա էժան պոպուլիզմը, դարակներում պահած քրեական գործերը, տիրաժավորած ստերը։ Մի խոսքով... Ամփոփենք՝ ավելի պարզ ընտրություն Հայաստանում երբևէ չի եղել։ Կա՛մ դու ընտրում ես այսուհետ ևս ամեն օր պատառ-պատառ պարտվելու ճանապարհը, կա՛մ ընտրում ես համազգային աղետից արժանապատվորեն մեջքդ ուղղելու և այս արևի տակ ապագա ունենալու ճանապարհը։ Ուրիշ ընտրություն չկա։ Հունիսի 20-ը մեր օրացույցում չի կարող դառնալ ամոթի ևս մեկ օր: Մեր հասարակությունը, վստահ եմ, դեռ այնքան արժանապատվություն ունի, որ վերջնականապես փակի նիկոլիզմի ամոթալի էջը, իսկ Նիկոլն ու նրա նման որևէ մեկն այլևս Հայաստանի ղեկավար չի լինի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր