211652_close_icon
views-count47557 դիտում article-date 10:15 29-04-2021

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը BMW X5-ով Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել է բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արման Զուրաբյանը իր վարած BMW X5 մակնիշի 01 AԼ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 43-ամյա Արման Թաթոսյանն ու Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ա. Թաթոսյանը՝ «Աբովյան», իսկ Հ. Օհանյանը՝ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոններ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր