1144 դիտում
18:16 03-05-2021
Արցախի և Հայաստանի հանրապետությունների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում էլ ավելի կամրապնդվի
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանին:
Մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարին՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ինքը և իր ղեկավարած կառույցը շարունակելու են նպաստել Արցախում սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող անասնահամաճարակային իրավիճակը, վերահսկողության ժամանակ առաջացող խնդիրները, լաբորատոր հնարավորությունները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է առկա իրավիճակով պայմանավորված նոր, մասնավորապես՝ գյուղատնտեսական կենդանիների փակ պահվածքի անցնելու, ջերմոցային տնտեսությունները զարգացնելու ծրագրերը, իսկ և ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում հիմա արդեն առավել սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը:
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել և էլ ավելի ամրապնդել Արցախի գործընկերների հետ մինչ այսօր ձևավորված փոխօգնության ու աջակցության գործելաոճը, փոխանցել Հայաստանում ներդրված համակարգերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Այդ աջակցությունը շատ արագ ու առարկայորեն կդրսևորվի լաբորատոր փորձաքննությունների ոլորտում. մեր կողմից կարվի հնարավորը Արցախում սննդամթերքի փորձաքննության լաբորատոր սարքավորումների համալրման համար»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
Մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարին՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ինքը և իր ղեկավարած կառույցը շարունակելու են նպաստել Արցախում սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող անասնահամաճարակային իրավիճակը, վերահսկողության ժամանակ առաջացող խնդիրները, լաբորատոր հնարավորությունները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է առկա իրավիճակով պայմանավորված նոր, մասնավորապես՝ գյուղատնտեսական կենդանիների փակ պահվածքի անցնելու, ջերմոցային տնտեսությունները զարգացնելու ծրագրերը, իսկ և ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում հիմա արդեն առավել սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը:
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել և էլ ավելի ամրապնդել Արցախի գործընկերների հետ մինչ այսօր ձևավորված փոխօգնության ու աջակցության գործելաոճը, փոխանցել Հայաստանում ներդրված համակարգերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Այդ աջակցությունը շատ արագ ու առարկայորեն կդրսևորվի լաբորատոր փորձաքննությունների ոլորտում. մեր կողմից կարվի հնարավորը Արցախում սննդամթերքի փորձաքննության լաբորատոր սարքավորումների համալրման համար»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
Նմանատիպ նյութեր
2032 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
1132 դիտում
14:01 06-11-2015
Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցությունը կընդլայնվի
Այս բաժնից
1360 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1576 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1585 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ