2366 դիտում
10:37 04-05-2021
Մոսկվային հավելյալ լարվածություն հարկավոր չէ ԼՂ-ում․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ ««ՌԴ ԱԳ նախարարի այցը հակամարտ երկրներ կարևոր է, քանի որ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների համար նոր իրավիճակում: Այսօր կան նոր իրողություններ, որոնցից ծանրակշիռն իրավիճակն է Դոնբասի շուրջ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի առաջիկա այցին տարածաշրջան Երևան և Բաքու:
Դոնբասի հարցում, նրա բնորոշմամբ, վերջին ամիսների ընթացքում ՌԴ-ի և Թուրքիայի մոտեցումներն այնպես են դիրքավորվել, և այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը Մոսկվային ստիպում է ավելի զգուշավոր մոտեցում ունենալ ԼԴ հարցով, քանի որ այստեղ են նաև մյուս դերակատարները Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:
«Այս փուլում Մոսկվային հավելյալ լարվածություն հարկավոր չէ ոչ Դոնբասում, ոչ ԼՂ-ում, իսկ ստեղծված իրավիճակը երկու գոտիներում Թուրքիային, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին տարբեր կերպ գործելու հնարավորություն է տալիս, իսկ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահների մասնակցությունը բանակցություններին Թուրքիայի դերն այս հակամարտության գոտի կնվազեցնի: Ուստի, որպես առաջին նպատակ արձանագրենք աշխարհաքաղաքական զսպումը, որը ղարաբաղյան գոտում կիրականացվի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեմ, իսկ նրանց մերժումը կարող է սրել իրավիճակն այլ տեղ: Այսինքն՝ սա բազմատախտակ խաղ է»,- ասել է վերլուծաբանը: Նրա կարծիքով՝ այս այցը հող կնախապատրաստի ԵԱՀԿ ՄԽ առաջիկա աշխատանքը սկսելու համար, ինչը հարկավոր է նաև ՌԴ-ին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
17971 դիտում
08:38 16-12-2017
Հայաստանում հակառուսականության համար կան պատճառներ. ռուս փորձագետ. «168 ժամ»
13570 դիտում
10:51 31-03-2018
Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար. ռուս փորձագետ. «168 ժամ»
4698 դիտում
10:46 05-05-2018
Անկայունության համար մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ. ռուս փորձագետ. «168 Ժամ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
946 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1264 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»