211652_close_icon
views-count1290 դիտում article-date 16:59 07-05-2021

Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ սա միջամտություն է իմ ազատությանը, իմ անկաշկանդ աշխատանքին․ դատավորը՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթին, հայտնում է Tert.am-ը։

«Կարգապահական վարույթի հարուցման որոշումը կարդացել եմ և ամենայն անկեղծությամբ չեմ հասկացել՝ ինչում են ինձ մեղադրում:Մեղադրանքը կապված է Աշոտ Մինասյանի գործի հետ, բայց ես չեմ հասկանում, թե ինչում եմ մեղադրվում և իմ կարգապահական  խախտումը ինչում է սահմանվում: Հարուցման որոշման մեջ գրված է, որ հիմնավոր կասկածի առկայության բացակայությունը առևերույթ չպատճառաբանված է, սակայն մի քանի տող ներքև գրված է, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից և անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք որ իր քննարկման առական չէին»,- ասաց Արման Հովհաննիսյանը:

Արման Հովհաննիսյանը հաստատեց՝ կարգապահական վարույթի պատճառը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրն է՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ-ի կողմից ներկայացված Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության մերծելու որոշումն է:

«Ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ ազատությանը, իմ անկաշկանդ աշխատանքին և համարձակ որոշումներ կայացնելուն, քանի որ երբ ես Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի միջնորդությունը քննարկեցի և չբավարարեցի այդ միջնորդությունը, դրան հաջորդեց մի շարք պետական մարմինների և պաշտոնատար անձանց, այդ թվում ԲԴԽ-ի անդամ թեկնածուների հայտարարությունները: Ճիշտ է, Աշոտ Մինասյան անունը ոչ-ոք չի տվել, բայց խոսում էին այնպիսի հանգամանքներից, որ կարծում եմ՝ պարզ է, որ այս գործը վերաբերում է Աշոտ Մինասյանին»,- նշեց դատավորը:

Նա նաև հավելեց՝ դատավորի որոշումը չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնա, և պաշտոնյաները պետք է հնարավորինս զերծ մնան իրենց հայտարարություններում և չկաշկանդեն որևէ մեկին, այդ թվում՝ դատավորներին, քննիչին, դատարազներին և այլն:

«Ես կարծում եմ՝ ԲԴԽ-ն չի ստեղծվել, որ միայն դատավոր անդամները պաշտպանեն դատավորներին, այլ ստեղծվել է, որ չտարանջատվեն գիտնականներ, թե դատավորներ, բոլորը պետք է դատավորի անկախության համար պայքարեն»,- ասաց Արման Հովհաննիսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր