2528 դիտում
10:42 08-05-2021
Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Բնական է, որ առաջիկա ընտրությունների նկատմամբ արտաքին խաղացողների ուշադրությունը բավականին մեծ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»:
Ըստ այդմ, հիմա թեժ պայքար է գնում այդ թևում՝ այդ մեկ «հնարավորության» համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդգծված գոնե մեկ արևմտամետ ուժի՝ ինչ-որ կերպ խորհրդարան անցկացնելու համար աշխատելու է իշխանության քարոզչական ու վարչական ռեսուրսը:
Սակայն բանն այն է, որ ներկայումս դեռևս որոշված չէ այն «արևմտյան ձին», որի վրա վերջնական «ստավկա» պետք է արվի: Դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար պայքարում են մի քանի մանր կուսակցություններ, սակայն բոլորն էլ այնքան թույլ են, որ, ինչպես կատակում են իշխանական կուլիսներում, ընտրությունների արդյունքում կարող է պարզվել, որ «ձին» պարզապես պոնի էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1968 դիտում
23:30 05-12-2018
«Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարան անցնելու դեպքում լինելու է հակակշռող և փոխզսպող ուժ
2982 դիտում
09:39 22-03-2017
Հրահանգվել Է ամեն գնով խորհրդարան անցկացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
949 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1267 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»