1042 դիտում
09:25 11-05-2021
Արցախում դեռ սպասում են և հնարավորություն տեսնում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրության ուշադրությունից, և հենց դրանով պայմանավորված՝ այնտեղ ուշի ուշով հետևում են հայաստանյան գործընթացներին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում բավականին լավատեսությամբ են տրամադրված Հայաստանում նախատեսված արտահերթ ընտրություններին՝ համարելով, որ դրանով կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանից վերջապես ձերբազատվելու համար: Չնայած Արցախի իշխանություններն ու առաջին հերթին Արայիկ Հարությունյանը, այդ իրավիճակով պայմանավորված, մտահոգություններ ունեն, որովհետև ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ուղղակիորեն կասկածի տակ է դրվելու նաև իրենց իշխանությունը, այդուհանդերձ, Արցախի իշխանությունները դեռևս զերծ են մնում ՀՀ իշխանություններին լուրջ աջակցություն ցուցաբերելուց: Նրանք մտահոգություն ունեն, որ Հայաստանի իշխանություններին հրապարակային աջակցությունը կարող է Արցախի ներսում ներքաղաքական նոր զարգացումներ առաջ բերել, իսկ ստեղծված զգայուն իրավիճակում դա կարող է նրանց համար ճակատագրական լինել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1401 դիտում
16:52 18-05-2020
Հենրիխ Մխիթարյան. Հայկական ֆուտբոլում շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
946 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1264 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»