1024 դիտում
09:03 12-05-2021
Ընտրությունների մեկնարկը տրվեց․ ինչ սպասել քաղաքական ուժերից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկն արդեն տրվել է, եւ հաստատվել է նոր կարգ: Նախ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ 18:00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում արդեն հաստատվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հունիսի 20-ի ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների, եւ կգործի քվեարկության նոր կարգ. քաղաքացին պետք է ընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը եւ դնի ծրարի մեջ, այսինքն՝ ընտրատեղամասերում գրչի կարիք այլեւս չի լինի։ Միեւնույն ժամանակ ամբողջությամբ ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր ապրիլի 28-ին: Այս փոփոխություններով նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն է լինելու։
Օրինակ՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը կպատժվեն մինչեւ երեք տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք տալը կամ խոստանալն արդեն ծանր հանցագործություն է համարվում, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։ Առաջիկա օրերին նաեւ կհրապարակվի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Նախորդ ընտրություններին շուրջ 2 միլիոն 600 հազար էր այդ թիվը, սակայն տարեցտարի ընտրություններին մասնակցողների թիվը պակասում է, իսկ, ահա, մասնակից ուժերի թիվն ավելանում է: 2018 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցել էր 1 261 105 ընտրող, եւ պայքարում էր 11 ուժ, որից միայն երեքն անցան խորհրդարան: Համեմատության համար նշենք, որ 2017թվականի հերթական ընտրությունների ժամանակ պայքարում էր 7 ուժ, եւ ընտրություններին մասնակցել էր 1 574 268 մարդ, այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո 313 հազարով պակասել էր մասնակիցների թիվը: 2017-ին ընտրությունների արդյունքում խորհրդարան էր անցել չորս ուժ: Այս արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու մասին արդեն հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Դաշինքով է պատրաստվում մասնակցել ՀՀԿ-ն՝ «Հայրենիք» կուսակցության հետ միասին ձեւավորելով դաշինք։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի եւ «Վերածնվող Հայաստանի» հետ միասին «Հայաստան» դաշինքով կմասնակցի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2423 դիտում
21:19 18-08-2014
Տրվեց «Բազե-2014»-ի մեկնարկը
1159 դիտում
15:18 04-11-2014
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հանդիսավորությամբ տրվեց պոլիտեխնիկական խաղերի մեկնարկը
1984 դիտում
23:21 20-12-2014
Գյումրիում տրվեց ամանորյա միջոցառումների պաշտոնական մեկնարկը. ֆոտոշարք
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
943 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1258 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»