1565 դիտում
10:47 19-05-2021
Այս ընտրություններով ոչինչ չի ավարտվելու․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կարծում եմ, շատերը կհամաձայնեն, որ այսօր մեր պետության վիճակը ծայրահեղ ծանր է: Նույնիսկ ինչ-որ իմաստով ավելի ծանր է, քան 90-ականների սկզբին: Այո, մարդիկ դիզվառելիքի հերթ չեն կանգնում, այգիներում ծառեր չեն կտրում՝ տաքանալու համար, երեկոները մոմի լույսի տակ չեն նստում: Բայց այն ժամանակ քիչ թե շատ պարզ էր, թե ինչու ենք մենք մեզ վրա վերցրել այդ բեռը եւ որ ուղղությամբ պետք է շարժվենք: Այսօր պետական ինստիտուտներն ավելի վատ վիճակում են, ավելի անարդյունավետ են աշխատում, քան «ցրտի-մթի» ժամանակ. ներկայիս քաղաքական իշխանությունը պարզապես չի կարողանում դրանք (այդ թվում բանակը) ղեկավարել, եւ հենց դրա համար է շեշտը դնում ագրեսիվ քարոզչական հռետորաբանության վրա: Իսկ հասարակության մեջ գերիշխում է հուսահատությունն ու ապատիան՝ չնայած որոշների մոտ պահպանվել է հեղափոխական հրճվանքը եւ առաջնորդի հանդեպ բուռն երկրպագությունը:
Այդ ամենը տեսնելով՝ շատերն ասում են՝ էլ ի՞նչ ընտրություններ, երկիրն այս վիճակում է: Բայց ո՞րն է ընտրությունների այլընտրանքը: Անցած կես տարին ապացուցեց, որ արմատական ընդդիմադիրները, որոնք փողոցում ակցիաներ էին անում, չէին կարողանում հավաքել այնպիսի մի զանգված, որը կստիպեր Փաշինյանին հրաժարական տալ: Եվ պատճառն էլ պարզ է. ոչ բոլոր մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ աղետի են հասցրել ներկայիս իշխանությունները, պատրաստ էին կանգնել «Հայրենիքի փրկության շարժման» կողքին: Այսպիսով, եթե չլինեին արտահերթ ընտրություններ, ապա դրանք կկայանային 2023 թվականի դեկտեմբերին: Բայց մի զարմացեք՝ ես կարծում եմ, որ անգամ այս արտահերթ ընտրությունները կայանալու դեպքում, 2023-ին կամ նույնիսկ ավելի շուտ կրկին ընտրությունների առաջ ենք կանգնելու:
Սցենարն, իմ կարծիքով, մոտավորապես հետեւյալը կլինի: Այս ընտրություններում իշխող ՔՊ-ն ունի ձայների մոտ 30 տոկոսը: Այսինքն՝ ավելի քան 100 հազար ընտրող Հայաստանում առաջվա պես կարծում է, որ Փաշինյանը, եթե ոչ աստված է, ապա՝ հրեշտակ: Եթե ընտրողների ներկայությունը լինի ցածր (կարծես թե, դրան է գնում), ապա այդ 30 տոկոսը կդառնա 40: Վարչական ռեսուրսը գումարած՝ կմոտենա բաղձալի 50-ին: Եթե հանկարծ ինչ-որ տոկոսներ պակասեն, ապա ԲՀԿ-ն, որը ցածր տոկոսով կանցնի խորհրդարան, լիովին բավարար է՝ իշխանական կոալիցիա ստեղծելու համար: Այդպիսով, կարող եմ կանխատեսել, որ այս անգամ Փաշինյանի իշխանությունը կվերարտադրվի: Դրան նպաստելու է նաեւ այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերը, ուզեն թե չուզեն, քարոզելու են իրար դեմ, դրանց դեմ են աշխատելու նաեւ ընտրություններին մասնակցող (եւ, բնականաբար, ընտրվելու ոչ մի շանս չունեցող) մանր փաշինյանական կուսակցությունները:
Բայց այս ընտրություններով ոչինչ չի ավարտվելու: Իշխանության վերարտադրության դեպքում պետության եւ բանակի կազմալուծումը ու դրան համաչափ՝ հակառակորդի ոտնձգությունները շարունակվելու են: Այդ պայմաններում շատ քիչ է հավանականությունը, որ Փաշինյանն իշխելու է եւս 5 տարի: Անկայունությունը պահպանվելու է, հասարակական լարվածությունը չի թուլանալու, իշխանության լեգիտիմությունը կլինի զուտ ձեւական: Այնպես որ կլինեն նոր արտահերթ ընտրություններ»:
Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1815 դիտում
11:41 29-03-2019
Մեզնով չի սկսվել, մեզնով չի ավարտվելու․ «Առավոտ»
1022 դիտում
10:49 27-04-2022
«Պատմության վերջի» վերջը․ ե՞րբ է ավարտվելու պոպուլիզմի դարաշրջանը․ «Առավոտ»
9689 դիտում
18:27 22-02-2021
Համազգային նվաստացումների ու խայտառակությունների այս շղթան չի ավարտվելու․ Միքայել Մինասյան
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
940 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1255 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»