1022 դիտում
10:49 27-04-2022
«Պատմության վերջի» վերջը․ ե՞րբ է ավարտվելու պոպուլիզմի դարաշրջանը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ափսոս, որ Մարին Լը Պենը չհաղթեց, որ հաղթեր, բոլոր միգրանտներին կքշեր, Ֆրանսիան կդառնար մաքուր ֆրանսիական երկիր, թե չէ հիմա մահմեդականները Ֆրանսիային վերջնականապես կտիրեն, իսկ դա մեզ համար վտանգավոր է»: Այդպիսի կարծիք լսեցի օրերս իմ շրջապատում: Բայց Մարին Լը Պենից վճռական գործողություններ էին սպասում ոչ միայն Հայաստանում, այլեւ բուն Ֆրանսիայում: Համենայնդեպս նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջ պոպուլիստ թեկնածուն ստացել էր ավելի քան 41 տոկոս ձայն:
Պարզունակ լուծումներ փնտրելու գայթակղությունն իսկապես մեծ է: Ովքե՞ր են խանգարում Ֆրանսիային. «բնականաբար, միգրանտները»: Ո՞ւմ պատճառով է Միացյալ Նահանգները դժվարություններ կրում. «մեքսիկացիների»: Ի տարբերություն Ֆրանսիայի՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել էր հենց այդ պարզունակ բնազդների վրա խաղացող թեկնածուն: Նույնը՝ Հայաստանում: Ի՞նչ էր պետք, որ մեր երկիրը դառնա անվտանգ եւ բարգավաճ: Պետք էր ընդամենը «մերժել Սերժին»: Եվ, հետաքրքիր է, որ այսօր, 4 տարի անց, մեր քաղաքացիների մի զգալի հատված դեռ այդպես էլ մտածում է:
Ամբողջ աշխարհում պոպուլիզմի հաղթարշավի պատճառները բազմաթիվ են: Այստեղ կուզեի նշել երկուսը. առաջինը խորը հիասթափությունն է ազատական արժեքներից: Եվ պետք է ասել, որ իրենք՝ ազատականները, դրան մեծապես նպաստել են: Հետխորհրդային տարածքում նրանք ամեն ինչ արեցին, որ ազատականությունը նույնականացվի թույլ պետության, անկազմակերպվածության, քաոսի եւ օլիգարխիայի ամենաթողության հետ: Բայց արեւմտյան լիբերալները նույնպես իրենց մեղքի բաժինն ունեն: Գլոբալ առումով այդ արժեքներից հիասթափության կարեւոր պատճառներից էին ԱՄՆ զորքերի ներխուժումն Իրաք (պատահական չէ, որ ռուսաստանյան քարոզչությունն անընդհատ հարցնում է՝ ձեզ կարելի՞ էր, մեզ չի՞ կարելի), ինչպես նաեւ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:
Պոպուլիզմի տարածման երկրորդ պատճառը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է: 1990-ականների սկզբին այս առումով տեղի է ունեցել ճակատագրական շրջադարձ: Մինչ այդ հասարակական կարծիքը ձեւավորում էին քաղաքական գործիչները, փորձագետները, լրագրողները: «Հասարակ ժողովուրդը» ուներ երկու հնարավորություն՝ կամ անջատել հեռուստացույցը, երբ այդ ասածներն իրեն դուր չէին գալիս, կամ էլ՝ շարունակել դիտել նրանց: Այժմ ցանկացած օգտատեր այդ փորձագետներին եւ լրագրողներին հավասար հնարավորություն ունի իր կարծիքն արտահայտելու՝ անկախ այդ կարծիքի որակից եւ մակարդակից: Պոպուլիստական հոսքը մտել է հասարակական կարծիք ձեւավորելու շրջանակների մեջ. դա այլեւս գիտակների մենաշնորհը չէ: Ցանկացած ճարպիկ քաղաքական գործիչ պարտավոր է օգտվել այդ փոփոխված իրավիճակից:
Ե՞րբ է ավարտվելու պոպուլիզմի դարաշրջանը: Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ֆրանսիս Ֆուկույաման, որն իննսունական թվականներին ցնցել էր աշխարհը՝ ազատական ժողովրդավարության հաղթանակն ազդարարող իր «Պատմության վերջը» գրքով, հիմա էլ պոպուլիզմի ճակատագիրը կապում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հետ: Եթե հաղթի Ուկրաինան՝ դրանով, ըստ Ֆուկույամայի, կապացուցվի, որ դրսում խանգարող հանգամանքների Պուտինի պոպուլիստական փնտրտուքը որեւէ արդյունքի չբերեց: Իսկ, եթե հաղթի Ռուսաստանը, ապա դա կլինի պատմության վերջի վերջը․․․»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1746 դիտում
09:30 26-02-2015
Չնայած պոպուլիզմի դրսևորումները չեն փոխվել, բայց այդ ճառերը լսողների քանակն է քչացել. Առավոտ. խմբագրական
1547 դիտում
10:13 25-05-2016
Պոպուլիզմի երկու ուղղություններն ու դրսևորումները Հայաստանում. «Առավոտ»
2359 դիտում
11:01 24-01-2017
Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված է ուղեղի ծալքերի սակավությամբ. «Առավոտ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»