211652_close_icon
views-count5549 դիտում article-date 19:24 22-05-2021

Ստորև ներկայացնում եմ այն քարտեզը, որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները. Արման Աբովյան

«Երբ մարդիկ ՜դեմքի լուրջ ատահայտությամբ շարունակում են խոսել ակնհայտ հակահայկական ծրագրերի իրականացման մասին, օրինակ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի կամ կոմունիկացիաների բացման «հայանպաստ» լինելու մասին, միանգամից հարց է ինձ մոտ առաջանում․ իրենք իրականում հավատո՞ւմ են, որ ոչ ոք չի հասկանում այդ ծրագրերի իրական էությունը, թե՞ հույս ունեն, որ հայերը զանգվածաբար կորցրել են ինքնագիտակցությունը և համաձայն են սուս-փուս գնալ թուրքի յաթաղանի տակ», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
 
«Չեմ ուզում խորանալ այս (առայժմ) իշխանության դրդապատճառների էութան մեջ, սակայն խնդրում եմ դադարել մարդկանց խեղաթյուրել, խաբել և պղծել տարատեսակ ամպագոռգոռ հայտարարություներով՝ իբր իրենք ինչ անում են , անում են ի օգուտ երկրի և ժողովրդի։
 
Ստորև ներկայացնում եմ այն քարտեզը (բաց աղբյուրներից է ի դեպ), որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները սահմանների իբր «ճշգրտման» գործընթացում։
 
Սա զուտ, որ իշխանավորները ծանոթանան թուրքերի և ադրբեջացիների իրական տեսլականին։
 
Մարդ ես էլի...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր