3264 դիտում
13:40 24-05-2021
Բաքվում դատավարություն է սկսվել Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ
Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը, որը մեկնարկել է Բաքվի դատարանում, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորումը: Գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ շարունակում է մնալ նույնը նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:
Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր գերեվարված քաղաքացիները նախ և առաջ պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Ժնեւի 3-րդ կոնվենցիայի դրույթներով, ավելին՝ գերեվարված մեր հայրենակըցների նկատմամբ որևէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում եւ խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և այժմ էլ հերթական կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26401 դիտում
20:40 26-08-2018
Վախճանվել է «Արարատ-73» ոսկե թիմի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը
3740 դիտում
18:59 27-08-2018
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ
5050 դիտում
19:31 27-08-2018
Լևոն Վահրադյան. Մեծ ափսոսանքով տեղեկացա Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3970 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին