1746 դիտում
10:50 26-05-2021
Հունաստանը որպես այլընտրանք. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շարունակական վատթարացման, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում առաջընթացի բացակայության պայմաններում, Միացյալ Նահանգները ձգտում է ուժեղացնել իր ներկայությունը Հունաստանում: Ամերիկացիներն իրենց ուժերը արդեն տեղակայել են Կրետեի Սուդա ծոցում գտնվող ծովային ռազմակայանում, ինչպես նաեւ Հյուսիսային Հունաստանի Ալեքսանդրուպոլի նավահանգստում, Լարիսայի եւ Ստեֆանովիկեյի ավիաբազաներում: Հունական «Kathimerini» թերթի փոխանցմամբ, նախատեսվում է ավելացնել եւս չորս հենակետ, որոնց տեղակայման ընտրության համար Հունաստանի պաշտպանության նախարարությունը տրամադրել է 22 վայրի ցուցակ։
Այս զարգացումներին զուգահեռ Թուրքիան փորձում է իր կայուն տեղը նվաճել պաշտպանական արդյունաբերության առաջատարների ցանկում: Նրա թիրախում առաջին հերթին հենց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի երկրներն են, ինչը լրացուցիչ լծակների հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար։ Նախօրեին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով գտնվում էր Անկարայում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Bayraktar» ԱԹՍ-ներ գնելու մասով։ Էրդողանը համատեղ ասուլիսի ժամանակ չի թաքցրել իր գոհունակությունը՝ նշելով, որ «իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է արտահանելու ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ երկիր...»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3914 դիտում
10:51 03-12-2021
Հունաստանը՝ այլընտրանք Թուրքիային․ «Հայաստանի Հանրապետություն»
4002 դիտում
10:49 15-05-2020
Բաց սահմաններն այլընտրանք չունեն․ «Հայաստանի Հանրապետություն»
1514 դիտում
09:25 19-09-2020
Ուժեղ և ամուր պետություն ստեղծելու անշեղ ուղին այլընտրանք չունի․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են