211652_close_icon
views-count23371 դիտում article-date 20:19 26-05-2021

Հրշեջները, 5 օր շարունակ վտանգելով իրենց կյանքը, կարողացան Մասիսի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմն առնել. սահմանվել է շուրջօրյա հսկողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արդեն  5 օր է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի, Արտաշատի, Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարները Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների հետ պայքարում են  Մասիս քաղաքի հարակից Մասիսի աղբավայրում առաջացած կրակի դեմ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները գրեթե մինչև կեսգիշեր կատարում են  հրդեհաշիջման աշխատանքներ:

Կրակը, որը  5 օր առաջ տեսանելի էր անգամ Երևանից, հրշեջների շնորհիվ մարել է, սակայն անբարենպաստ  եղանակն իր սև գործն է անում՝ հրշեջների հանգեցրած կրակի վայրում քամին դարձյալ կրակ է առաջացնում ու շնորհիվ  հրշեջների՝ արագ կանխվում է կրակի տարածումը:

 Առաջին  2 օրերին դեպքի վայրում հրշեջների աշխատանքը ղեկավարոմ էին  ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ու փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Այսօր հրշեջների  աշխատանքին նրանք հետևում են օնլայն եղանակով:

Սա այն դեպքերից է, որ հրշեջները, երբեմն վտանգելով իրենց կյանքը, անում են անհնարինը: Ծուխն ու հոտը, կարելի է ասել, խեղդում են մարդկանց, բայց նրանք բարձր պատասխանատվության զգացումով կատարում են իրենց գործը:

Հիմա արդեն կրակի բոլոր օջախները նրանց կողմից վերցվել են վերահսկողության տակ, սակայն մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ հրշեջները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր