774 դիտում
09:51 27-05-2021
Իրանը շատ մտահոգված է վերջին շաբաթներին տեղի ունեցած սրացումներով․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ աշխատանքային այցով ժամանել էր Երեւան։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Մոհամադ Զարիֆը մեկ անգամ եւս ընդգծել է իր երկրի դիրքորոշումն առ այն, որ «միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ տարածքային ամբողջականությունը իրենց կարմիր գիծն են»։
«Շատ մտահոգված ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում»,- ասել է Զարիֆը՝ տեղեկացնելով, որ նախօրերին զրույցներ է ունեցել նաեւ Ադրբեջանում եւ հույս է հայտնել, որ կկարողանան վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել:
Այսպիսով, Իրանը ձգտում է հավասարակշռված քաղաքականություն վարել հարեւան երկրների հետ։ Լավ գիտակցելով սեփական շահերն ու հաշվարկելով վտանգները, գործում է դանդաղ շտապելու տրամաբանությամբ։ Իրանի համար կարեւոր է մաս կազմել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ կոմունիկացիաներին՝ դրանց հնարավոր գործարկման դեպքում...»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3768 դիտում
17:34 24-09-2018
Առաջիկա շաբաթներին Մոսկվան Սիրիային C-300-ներ կփոխանցի
23651 դիտում
17:49 13-12-2020
Նիլ Հաուեր. Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը կսկսի անձնագրեր տրամադրել Արցախի բնակիչներին
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»