211652_close_icon
views-count28536 դիտում article-date 14:00 27-05-2021

Արտակարգ դեպք Երևանում. բնակիչը հատել է իր բնակարանի դիմաց գտնվող 2 հաստաբուն ծառ, որպեսզի տեղը շինություն կառուցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 26-ի երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ից հետո Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի դիմացի փոքրիկ հողակտորում գտնվող երկու հաստաբուն ծառերը ապօրինաբար հատվել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառերը հատվել են առաջին հարկի բնակչի ցանկությամբ, որովհետև նա այնտեղ ցանկանում է շինություն կառուցել:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նույն շենքի մտահոգ բնակիչները ասում էին, որ բնակարանը նոր են գնել, և ծառահատումը կատարել է նոր սեփականատերը:

Ըստ բնակիչների՝ ծառերն այնքան բարձրահասակ էին, որ հասնում էին միչև 4-րդ հարկի պատշգամբներ:

Բնակիչները ասացին նաև, որ հենց տեսել են ծառը կտրողներին, զանգել են ոստիկանություն, և մինչև նրանք կժամանեին դեպքի վայրն մեկ ծառ արդեն հատվել էր: Ոստիկանները բնակիչներին ասել են, որ գործողությունները դադարեցրել են և հեռացել: Հեռանալուն պես՝ հատել են նաև երկրորդ հաստաբուն ծառը:

Բնակիչները պնդում էին, որ նոր սեփականատերը թույլտվություն չի ունեցել նման քայլի, սակայն ծածուկ իր սև գործը կատարեց: Նրանք պնդեցին, որ չնայած ծառերը հատվեցին, բայց մեկ է՝ իրենք ամեն գնով կպայքարեն, որ այդտեղ շինություն չկառուցվի:

Խնդրի վերաբերյալ SHAMSHYAN.com-ի թղթակցին պարզաբանում է տվել Վարդան Հովսեփյանը.

Երևան քաղաքի Անդրանիկի 95 շենքի  թիվ  20 բնակարանի բնակիչ  Վարդան Հովսեփյանը  տեղեկացնում է, որ շենքի հարակից տարածքի մոտ  գտնվող հողամասում  իր  կողմից հատված ծառը քամուց թեքվել է հետիոտնի անցումի վրա և վտանգ է  ներկայացնում   անցորդների  համար: Վարդան Հովսեփյանը նշել է նաև, որ ծառը ինքն է տնկել, այն գտնվում էր իր հողամասի ցանկապատված հատվածում և համայնքին պատկանող  կանաչ գոտու մաս չէ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր