211652_close_icon
views-count1311 դիտում article-date 10:04 28-05-2021

Մայիսի 28՝ հազարամյակներից հազարամյակներ տանող կամուրջ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «1918 թ. Հայաստանի Հանրապետության հռչակմամբ դրվեց հայկական պետականության վերականգնման անշրջելի գործընթացների մեկնարկը: Պետականության պահպանման պայքարում պարբերաբար զոհելով ազգի ընտրյալներին՝ հայ ժողովրդի սերունդները պատասխանատվության ահռելի բեռ են ստանձնում իրենց ուսերին՝ սրբությամբ տանելու պետականապահպանի իրենց առաքելությունը:

Իսկ հայկական պետականությունը չի կարող գոյություն ունենալ անկլավի կարգավիճակում, և Առաջին հանրապետության գոյությունից ի վեր ու հատկապես մեր օրերում հենց այդ պայքարն է տանում մեր ժողովուրդը՝ իր կողքին կանգնած բարեկամների հետ: Հետևաբար՝ Մայիսի 28-ը շարքային տոն չէ, այն հայ ժողովրդի և նրա պետականության վերածննդի խորհրդանիշն է, որը հազարամյակների խորքից քայլող հայի համար ճանապարհ է հարթում դեպի ապագայի հազարամյակները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր