211652_close_icon
views-count1688 դիտում article-date 22:22 28-05-2021

Այս իշխանության անհեռատես քաղաքականության արդյունքում գործի է դրվում պանթուրքիզմը, աստիճանաբար զավթվում են նորանոր հայկական տարածքներ. Էդիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Պատմությունից այդպես էլ դասեր չքաղեցինք, Առաջին հանրապետությունը գոյատևեց մոտ երկուսուկես տարի և ունեցավ իր պատմական դերակատարումը, դրա հիմքի վրա ստեղծվեց խորհրդային, ապա և Երրորդ Հանրապետությունը. այսօր կանգնած ենք ցավալի իրողության՝ պետականության կորստի առջև, դա ներկայիս ղեկավարության անհեռատես քաղաքականության արդյունքն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

«44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տրվեցին կոպիտ սխալներ, ինչի հետևանքով մենք հայտնվեցինք անմխիթար վիճակում: Ինչպես հարյուր տարի առաջ, դերակատարները նույնն են՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան: Միջազգային իրադրության, տոտալ մեկուսացման առումով նույն վիճակում ենք, ինչ 1920-ին: 44-օրյա պատերազմից առաջ բանակի վարկաբեկումը նախապատրաստեց մեր պարտությունը, կա բանակի նկատմամբ հուսալքության քարոզչություն»,- ասել է պատմաբանը:

Ըստ Մինասյանի՝ պատերազմի ընթացքում հակառուսական տրամադրություններ էին ստեղծվում, ինչն անթույլատրելի էր. «Եթե 1920-ի դեկտեմբերին իշխանությունը կամավոր հեռացավ, այս իշխանությունն ատամներով կառչած է աթոռներից: Մայիսյան հերոսամարտերում հաղթանակ տարավ մեր համախմբվածությունը՝ բանվորից ու գյուղացուց մինչև կաթողիկոս: Այդ հաղթանակը ձեռք բերվեց անհատների՝ Մովսես Սիլիկյանի, Արամ Մանուկյանի, Դրոյի տաղանդի շնորհիվ: Հրետանավոր Գուրգեն Տեր-Մովսիսյանը չենթարկվեց նահանջի հրամանին և Ղարաքիլիսայում մինչև վերջ կռվելով՝ զոհվեց»:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր