211652_close_icon
views-count7053 դիտում article-date 21:42 01-06-2021

Ես ամեն ինչ տեսել եմ, բայց այդ նկարները որ տեսա, ինձ թվաց՝ արյունս երակներումս սառեց․ հայրենիքի համար զոհված տղերքին էս անասունները լցրել են սառնարանը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այդ նկարները որ տեսա, ինձ թվաց՝ արյունս երակներումս սառեց։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերով նկուղում պահմանը։

«Ես արդեն 67 տարեկան մարդ եմ, այդ ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, ես զրուցել եմ երկու-երեք որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր՝ ես այլևս զարմանալու ունակություն չունեմ և, ընդհանրապես, լացելու ունակություն չունեմ»,-նշել է նա՝ հավելելով․

«Լավ, դրանք մա՞րդ են, մարդկային որևէ բան կա՞, մարդկային որակ կա՞ դրանց մեջ։ Ոնց կարելի է․ հայրենիքի համար զոհված, հերոս տղաներ են՝ անկախ նրանից՝ հերոսություն արե՞լ են, թե՞ չեն արել, իրենք իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը, տվել են այս երկրին, իսկ էս անասուններն այդ մարդկանց լցրել են սառնարան։ Բա սատանա չե՞ն, բա ինչ են։ Բաներ կան, որոնք մասին ուղղակի չես կարող հանգիստ խոսել»,-ասել է նա։

Տեսանյութը՝  NEWS AM
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր