Ժոզե Մոուրինյոն. Ինձ թվաց, որ Պոգբան ու Նոբլը սիրահարված զույգ են
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ԱՊԼ-ի 37-րդ տուրի «Վեսթ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի (0:0) վերջում կիսապաշտպան Պոլ Պոգբայի և մրցակցի ավագ Մարկ Նոբլի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին:
«Կարծում եմ, չարժե առանձնապես կենտրոնանալ այդ միջադեպի վրա: Մրցավարը շատ հաջող արձագանքեց այդ դրվագին:
Խաղից հետո ես նայեցի լուսանկարները: Թվաց, որ Պոլն ու Նոբլը սիրահարված զույգ են: Գրկախառնություններ, համբույրներ և եզրափակիչ սուլիչից հետո խաղաշապիկների փոխանակում», ասել է Մոուրինյոն: