1866 դիտում
09:02 02-06-2021
Քանի գովազդային վահանակ է հատկացվել քաղաքական ուժերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 495 գովազդային վահանակ է հատկացրել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին:
ԿԸՀ տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեց քաղաքական ուժ՝ Ազգային ժողովրդավարական բևեռը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ունեն ամենից շատ գովազդային վահանակները՝ 59, ՀԱԿ-ն ունի 58 վահանակ, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդական դաշինքը՝ 55:
Ամենից քիչ գովազդային վահանակ ունի Հայաստանի Եվրոպական կուսակցությունը՝ 1, որն էլ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Ընդգծենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թվով պաստառներ ունի վարձակալած Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունից:
Իսկ ինչպես հայտնի է, Արսենյանը ընգրկված է հենց ՔՊ-ի ցուցակում: Այս ընկերության 42 վահանակներից 40-ի արժեքը 54 հազար է. Իսակովի պողոտայում առկա վահանակն է, որ արժե 171 հազար 600 դրամ, և Գարեգին Նժդեհ հրապարակում՝ 140 հազար 400 դրամ:
Իսկ, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանին և նրա հորը՝ Միխային Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունից ՔՊ-ն ունի վարձակալած մեկ վահանակ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
17:39 07-04-2014
Անցած 1 ամսվա ընթացքում մայրաքաղաքում ապամոնտաժվել է 324 գովազդային վահանակ
1297 դիտում
18:36 29-02-2016
Մայրաքաղաքում ապամոնտաժվել է քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող 16 գովազդային վահանակ
3062 դիտում
18:55 03-03-2020
Շիրակի մարզում ապամոնտաժվել է 21 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»