6690 դիտում
23:28 05-06-2021
ՏԻՄ ընտրությունները, որպես հանրաքվե. ի՞նչ է սպասվում աշնանը Վրաստանում
Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս ընտրություններն իրենց էությամբ այնքան կարևոր չէին լինի, եթե չլիներ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմված իշխանության և ընդդիմության համաձայնագիրը: Գրում է aliq.ge-ն։
2020 թվականի աշնանը կայացած ընտրությունները մեծ ազդեցություն ունեցան Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա: Խորհրդարանը փաստացի ամիսներ շարունակ կրում էր «միակուսակցականի» անուն: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները չէին ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում էին մուտք գործել խորհրդարան:
Ամիսներ շարունակ Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ անցկացված ընդդիմության և իշխանության հանդիպումներն արդյունք չտվեցին: Արևմուտքի ջանքերը ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի բերել կողմերին: Ապրիլի 19-ին, գրեթե 6 ամիս տևած անհամաձայնությունից հետո, Վրաստանի նախագահի նստավայրում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթղթի տակ ստորագրեցին ընդդիմադիր «Վրացական երազանքը», «Լելոն», «Քաղաքացիները», «Շինարար ռազմավարությունը», «Գիրչին» և «Հանրապետականները»: Փաստաթղթի տակ չստորագրեցին «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և « Լեյբորիստական» կուսակցությունները:
Ի՞նչ է ասվում համաձայնագրում
Ըստ համաձայնագրի` Վրաստանի քաղաքական կայունությունն ապահովելու համար կողմերի համաձայնությունից անմիջապես հետո ընդդիմությունը մտնում է խորհրդարան և լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում էր համաներման օրենքի նախագիծ, որով ազատ էր արձակվում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:
Բոլոր հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Հաջորդ 2 խորհրդարանական ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:
Վրաստանում 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն:
Ի՞նչ իրավիճակ է հիմա
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի և ընդդիմադիր գործիչ Գիորգի Ռուռուայի ազատ արձակվելուց հետո «Ազգային շարժումը» հայտարարեց, որ միանալու են խորհրդարանի աշխատանքին, սակայն չեն ստորագրելու Միշելի փաստաթուղթը, քանի որ այնտեղ իրենց խոսքով՝ անընդունելի կետեր կան:
Այս օրերին խորհրդարանը քննարկում է համաներման օրինագիծը, որի շուրջ նույնպես ընդդիմությունն ու իշխանությունը տարաձայնություններ ունեն: Օրինագծի ընդունումից հետո ակնկալվում է, որ խորհրդարանն անցնելու է սահմանադրական փոփոխություններին, որոնք համաձայնագրի ամենակարևոր մասն են կազմում:
Ի՞նչ է սպասվում առաջիկայում Վրաստանում
Եթե քաղաքական կյանքը շարունակվի ըստ Միշելի համաձայնագրի, խորհրդարանը սկսելու է քննարկումներ այս տարի նույնպես սահմանադրական փոփոխություններ անելու վերաբերյալ: Հիմնական փոփոխությունները, որոնք պահանջում են` խորհրդարանի 2/3-ի աջակցությունը սահմանադրության մեջ ընտրական շեմի (0-2 %) և 43 տոկոսանոց արգելքի հաղթահարման մասին գրության ավելացումն է:
Սահմանադրական փոփոխությունների հաջող ավարտից հետո փաստացի տեղական ինքնակառավարման ընտրությունները Վրաստանում վերածվելու են հանրաքվեի: Եթե Վրաստանի քաղաքացիներից իշխող «Վրացական երազանքը» չստացավ 43 տոկոսից ավելի աջակցություն, ապա ըստ համաձայնագրի` 2022 թվականին երկրում կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր
6830 դիտում
09:28 17-08-2018
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ որպես ժողովրդական հանրաքվե Թրամփի նախագահության համար․ «Ամերիկայի ձայն»
1055 դիտում
22:02 16-06-2014
Մի խումբ դեսպաններ պատմական են անվանել Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունները
4930 դիտում
17:56 23-05-2017
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի եռակողմ հանդիպումը կանցկացվի աշնանը Վրաստանում
Այս բաժնից
421 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
811 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
871 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել