2598 դիտում
09:23 08-06-2021
Մարզերում իշխանությունը պայքարում է ինքն իր դեմ. «Փաստ»
«Փաստ» գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, հասկանալով, որ նախնական տվյալներով արդեն հիմա պարտված են Երևանում, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են մարզերում և փորձում են ամեն ինչ անել՝ մարզերից հնարավորինս մեծ թվով ձայներ պոկել, քանի որ դա են համարում իրենց միակ փրկօղակը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոշոր համայնքներում անգամ մի քանի շտաբ են բացել, որոնք կոորդինացնում են իշխանության «վերնախավի» տարբեր ներկայացուցիչներ։
Իշխանության տեղական «համակարգողները» փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալ և ամեն ինչ անում են «վերևներին» տպավորելու համար։ Ընդ որում, յուրաքանչյուրը փորձում է մյուս շտաբից մեծ ցուցակ ներկայացնել։
Արդյունքում, ներքին «մրցակցությունը» որոշ տեղերում վերածվել է յուրատեսակ պայքարի: Թերթին տեղեկություններ են հասել, որ անգամ իրարից թաքցնում են ցուցակները։ Ըստ մեր աղբյուրների, որոշ համայնքներում նույնիսկ կոնֆլիկտներ են եղել այս հողի վրա: Հարցն այն է, որ առանց այն էլ իշխանական ուժի ներկայացուցիչները հազիվ են մարդ գտնում, որ պատրաստ կլինի ՔՊ-ին ձայն տալ, ուստի վերոհիշյալ մրցակցությունն ավելի է թեժանում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3887 դիտում
12:53 11-03-2016
«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա». Ֆրունզիկի աֆորիզմներից
2516 դիտում
11:08 18-11-2021
Փաշինյանը թո՛ղ ինքն իրեն հարց տա, ի՞նչ է ինքն արել, որ այդ տղաները գերի չընկնեն. Կարպիս Փաշոյան
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
931 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1243 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»