211652_close_icon
views-count2426 դիտում article-date 21:52 09-06-2021

Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել․ Կ. Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«5165» շարժումն իր   նախընտրական  հանդիպումները սկսեց Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում: Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման հիմնադիր անդամները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը:
«Մենք մեր շուրջ հավաքել ենք երիտասարդ և լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։

Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որոնք իսկապես ուզում են ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա այդպես էլ կլինի ժողովուրդը։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ, այլ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա ազատագրական պայքար է»,- նշեց Կարին Տոնոյանը։

«5165» շարժման անդամները շրջեցին քաղաքով, լսեցին քաղաքացիների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։

ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը կարևորեց Հայաստանի զարգազման գործում սփյուռքի ներգրավվածությունը.

«Մենք ուզում ենք ստեղծել Հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզվածք ենք, որ բոլոր ոլորտներում սնուցողը կարող է լինել հայրենադարձությունը։ Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականեցնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը։

Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթը և մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել են` ստանձնելով մեր պետականության դերը:Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, մեր եկեղեցու, մեր ինքնության, ավանդույթների և արժեքների հանդեպ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր