211652_close_icon
views-count32706 դիտում article-date 21:29 12-06-2021

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա

Գերիների վերադարձը տեղի է ունեցել ադրբեջանա–վրացական սահմանին` վրացի պաշտոնյաների մասնակցությամբ։ 15 հայ գերիներին հայրենիք վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերելու հարցում վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը, որը քաջատեղյակ է իրավիճակին: Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

Հարցն այն է, որ Շահումյանի շրջանում (Քելբաջար) ադրբեջանցի լրագրողների պայթելուց հետո ադրբեջանական կողմը համառորեն միջնորդներին խնդրել է օգնել ականապատ տարածքների քարտեզները ստանալու գործընթացում:

Կայքի աղբյուրը հայտնել է, որ վերջին շրջանում գեներալ Մուրադովը սերտ շփումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ հրամանատարության հետ

Նմանատիպ նյութեր